Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը:
Ցուցակի 1-2-րդ տեղերը բաժանում են Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդն ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն էլ գնահատվում է 180 միլիոն եվրո:
Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 150 միլիոն եվրո:
Transfermarkt. Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)՝ 180 միլիոն եվրո
- Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 180 միլիոն եվրո
- Վինիսիուս («Ռեալ»)՝ 150 միլիոն եվրո
- Ջուդ Բելինգեմ («Ռեալ»)՝ 120 միլիոն եվրո
- Բուկայո Սակա («Արսենալ»)՝ 120 միլիոն եվրո
- Վիկտոր Օսիմհեն («Նապոլի»)՝ 120 միլիոն եվրո
- Ջամալ Մուսիալա («Բավարիա»)՝ 110 միլիոն եվրո
- Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)՝ 110 միլիոն եվրո
- Պեդրի («Բարսելոնա»)՝ 100 միլիոն եվրո
- Ռոդրիգո («Ռեալ»)՝ 100 միլիոն եվրո


