Logo

Տալյաֆիկոն «Լիոն» տեղափոխվելու համար մեկնել է Ֆրանսիա (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:17 / 22.07.2022• ՍՊՈՐՏ
Նիկոլաս Տալյաֆիկո

Ամստերդամի «Այաքսի» և Արգենտինայի հավաքականի եզրային պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն տեղափոխվում է ֆրանսիական «Լիոն», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Արգենտինացին բուժզննում անցնելու և 3 տարվա պայմանագիր ստորագրելու համար ընկերուհու ու գործակալների հետ արդեն մեկնել է Ֆրանսիա:

«Լիոնը» Տալյաֆիկոյի տեղափոխության համար հոլանդական թիմին կվարի 4 միլիոն եվրո:

29-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի հունվարից է ելույթ ունենում «Այաքսում»: 2021/2022 մրցաշրջանում արգենտինացին Ամստերդամի թիմի կազմում մասնակցել է 29 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ