Լեգենդար ծանրորդ, եռակի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Լաշա Տալախաձեն սոցցանցերում տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել` հայտնելով, որ Երևանում ներկա է եղել ամերիկացի համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգին։
Տալախաձեն նախքան համերգը ճաշել է հայ ծանրորդներ Վարազդատ Լալայանի, Գարիկ Կարապետյանի ու Գոռ Մինասյանի հետ։ Նրանք նաև միասին այցելել են Էջմիածին։






