Սաուդցի ներդրողները պատրաստվում են ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային առաջարկ անել Մադրիդի «Ռեալին»՝ հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի համար, հաղորդում է talkSPORT-ը։
Ոգևորող է եղել այն փաստը, որ բրազիլացու և ակումբի միջև նոր պայմանագրի ֆինանսական դրույթների հարցում տարաձայնություն կա: Բայց նրանք միաժամանակ հասկանում են, որ աշխատանքային նոր պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունը չի նշանակում, որ այն մոտ ապագայում չի լինի։ Այդպիսով՝ սաուդցիները պատրաստ են Վինիսիուսի տրանսֆերի համար «Արքայական ակումբին» առաջարկել 350 միլիոն եվրո։
Ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունն է, որն արժեցել է 222 միլիոն եվրո։
Վինիսիուսի ու «Ռեալի» պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 170 միլիոն եվրո։
Կարդացեք նաև՝