«Վեսթ Հեմում» կարող է կրկին տեղի ունենալ մարզչական փոփոխություն, գրում է talkSPORT-ը։
Լոնդոնյան ակումբի ղեկավարները դժգոհ են գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի կատարած աշխատանքից ու պատրաստ են նշանակումից ընդամենը 93 օր անց պորտուգալացի մասնագետին պաշտոնանկ անելուն։
«Մրճահարները» 51-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես են գալիս սեպտեմբերի 27-ից, 12 խաղում տարել են միայն 2 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։ «Վեսթ Հեմն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 13 միավորով 18-րդ տեղում է։
Էշպիրիտու Սանտուի համար ընթացիկ մրցաշրջանում սա կարող է լինել երկրորդ պաշտոնանկությունը։ Սեպտեմբերի 9-ին նա հեռացվել էր «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


