Logo

ԵԱ. Էլմիրա Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ, ֆոտոշարք)

22:04 / 10.03.2023Հրաձգություն
null

Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում։

Օդամղիչ ատրճանակ 10մ, 60 կրակոց մրցաձևում հայ մարզուհին խոցել է 577 միավոր և 59 մասնակիցների մեջ երրորդ տեղով անցել կիսաեզրափակիչ, որտեղ հայտնվում են որակավորման փուլի 8 լավագույնները:

Կիսաեզրափակիչում խոցելով 250.0 միավոր` Էլմիրան պահպանել է իր դիրքը և նվաճել բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Էլմիրա Կարապետյանն առայժմ Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որը նվաճել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ