Logo

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը նոր ակումբ ունի

19:17 / 21.06.2025Հոկեյ
Պաշտոնական
null

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում:

Վարագյանը մինչև այս հանդես էր եկել ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում, 45 խաղում վաստակել էր 5 միավոր (3 գոլ + 2 ասիստ)։

Эдгар Варагян

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ