Logo

Տարբեր երկրներում արգելված 5 ֆիլմ, որ կարող եք դիտել առանց արգելքների

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 09.12.2021ՍՊՈՐՏ
Արգելված 5 ֆիլմեր

2012

Արգելված է Հյուսիսային Կորեայում

Ինչո՞ւ

Զարմանալի է, որ աղետի մասին ֆիլմն արգելված է այն երկրում, որը փակված է ամբողջ աշխարհից: Այս երկրի կառավարությունը շատ այլ ֆիլմերի դեպքում բավարարվում է պարզապես կինոթատրոններում ցուցադրելու արգելքով, սակայն այս ֆիլմի պարագայում ավելի խիստ դիրքորոշում ունի. այս ֆիլմի անգամ անլեգալ ​​օրինակներ ունենալու համար հինգ տարվա ազատազրկում է սահմանված։ Եվ այս ամենը պայմանավորված է նրանով, որ ժամանակին Կիմ Չեն Իրը կանխատեսել էր, որ հենց 2012 թվականին Հյուսիսային Կորեան կդառնա գերտերություն: Ըստ երևույթին, ֆիլմը ինչ-որ կերպ միջամտել է մարգարեությանը:

 

Ադելի կյանքը / La vie d’Adèle

Արգելված է Ռուսաստանում

Ինչո՞ւ

Երկու լեսբուհիների սիրո պատմությունը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»: Դա, իհարկե, դուր չի եկել Ռոսկոմնադզորին։ Սկզբում այն ​​ընդհանրապես արգելվեց, բայց հետո  կինոնկարը հանգիստ ներթափանցեց կինոթատրոններ, սակայն գովազդ չունեցավ։

 

 Վերջին տանգոն Փարիզում / Ultimo tango a Parigi

Արգելված է Իտալիայում, Պորտուգալիայում, Սինգապուրում, Նոր Զելանդիայում, Հարավային Կորեայում

Ինչո՞ւ

Բերնարդո Բերտոլուչիի էրոտիկ կինոնկարը երիտասարդ աղջկա և մեծահասակ տղամարդու կրքոտ սիրավեպի մասին՝ Մարլոն Բրանդոյի կատարմամբ, մեծ աղմուկ բարձրացրեց։ Որոշ տեսարաններ այնքան անկեղծ ու նատուրալիստիկ էին, որ պարզապես չկարողացան անցնել գրաքննության միջով: Գլխավոր դերասանուհին պատմել է, որ նկարահանվելուց հետո իրեն նվաստացած ու բռնաբարված է զգացել, իսկ Բրանդոն ընդհանրապես դադարեց խոսել ռեժիսորի հետ։

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ