Daily Mail պարբերականը տարօրինակ զուգադիպություն է նկատել անգլիական այն թիմերի միջև, որոնք 2025-ին տիտղոս են նվաճել:
Տիտղոս նվաճած բոլոր թիմերի տարբերանշանին թռչուն կա: «Լիվերպուլը» դարձավ Անգլիայի չեմպիոն, «Քրիստալ Փելասը» նվաճեց Անգլիայի գավաթը, «Նյուքասլը»՝ Լիգայի գավաթը, իսկ «Տոտենհեմը» հաղթեց Եվրոպա լիգան:
Անգլիական ևս մեկ թիմ կարող է այս մրցաշրջանում տիտղոս նվաճել. «Չելսին» կխաղա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Բետիսի» հետ, բայց լոնդոնյան թիմի տարբերանշանին ոչ թե թռչուն է, այլ առյուծ: