Logo

Տարպիշչև. «Հայաստանում թենիսի վերածննդի ժամանակն է»

17:24 / 19.05.2025Թենիս
null

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի հրավերով Հայաստում է եղել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Շամիլ Տարպիշչևը, հայտնում է ՀԹՖ մամուլի ծառայությունը։

Տարպիշչևը խոսել է հայկական թենիսի մասին.

«Նախորդ անգամ Հայաստանում եղել եմ նախորդ տարվա հոկտեմբերին։ Ամեն տարի 2-3 անգամ այցելում եմ Հայաստան. կարծես հիմա տանը լինեմ։ Արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում ենք տղամարդկանց ու կանանց մրցաշարերին։ Երիտասարդների համար սա լավ փորձառություն է։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում հայտնվելու համար առաջին միավորները նրանք հենց նման մրցաշարերում են վաստակում։ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում եղել եմ այստեղ, հավաքներ եմ անցկացրել։ Այն ժամանակ կորտեր չկային, միայն ֆիզիկական պատրաստվածությունն էինք բարելավում, իսկ հիմա գալիս ենք նաև թենիս խաղալու։ Մեզ հաճելի միջավայր է։ Կան լավ կորտեր, լավ մարզաբազա՝ լեռներում։ Սա կարևոր է մարզիկների վերականգնման համար։ Բոլորս գոհ ենք։ Ես նախորդ երկու տարիներին հանդիպել եմ Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ: Այդ հանդիպմանը 13 օլիմպիական չեմպիոն էր ներկա։ Այստեղ եմ բերել տարբեր մարզաձևերի օլիմպիական չեմպիոնների։ Սա ապացուցում է, որ կարելի է Ծաղկաձորը դարձնել մարզական հզոր կենտրոն, ինչպիսին ԽՍՀՄ-ի ժամանակ էր։ Ավանդույթները մեծ են, կլիման՝ յուրահատուկ: 1895 մետր ծովի մակարդակից բարձրությունը ցանկացած սպորտաձևի, մարզիկների ֆունկցիոնալ վիճակը բարելավելու համար իդեալական է։ Ավելի լավ տեղ դժվար կլինի գտնել։ Մենք՝ որպես թենիսիստներ, վերջին տարիներին այստեղ ենք մարզվել, ու պատահական չէ, որ անցած տարի հաղթել ենք բազմաթիվ միջազգային մրցաշարեր, հաղթանակների քանակով սահմանել ենք նոր ռեկորդ։

Թենիսը Հայաստանում ունի մեծ ավանդույթներ։ Այն դպրոցը, որ կար, ցավոք, մեծ հաշվով այլևս չի գործում, բայց ավանդույթները մնում են: Կարծում եմ, որ Հայաստանում թենիսի վերածննդի ժամանակն է։ Տեսնելով նախորդ սերունդներին` մտածում եմ, որ կարելի է արագ տեմպերով ապահովել թենիսի «վերածնունդը»։

Ես երկար տարիներ ճանաչում են Վարդան Զաքարյանին ու նրա ընտանիքին։ Լավ գիտեմ նար հայրիկին, որը 10 տարի եղել է սպորտի նախարարի պաշտոնում։ Ավանդույթներն ու հիշողությունները շատ-շատ լավն են։ Կարծում եմ, որ Հայաստանի համար շատ լավ է, որ Վարդան Զաքարյանը դարձել է թենիսի ֆեդերացիայի նախագահ։ Այն, ինչի մասին ասում էի։ Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում, ու նա կկարողանա անել այդ ամենն ու ստեղծել այնպիսի համակարգ, որն ապագայում կտա իր պտուղները։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք քննարկել ենք այն բոլոր խնդիրները, որոնք առկա են։ Ունենք «ճանապարհային քարտեզ», որով պետք է շարժվել ու շարունակել հայկական թենիսի ավանդույթները։ Այս պարագայում ես Վարդան Զաքարյանի կողքին եմ։

Ցավալի է, որ Հայաստանում կորտերը դարձել են սեփականություն, իսկ թենիսի զարգացման համար անհրաժեշտ է, որ տարբեր քաղաքներում լինեն կորտեր: Այդ ժամանակ հնարավոր կլինի ստեղծել ակադեմիաներ, ակումբներ։ Մենք կարող ենք մեր օրինակը ցույց տալ։ Պայմաններ ստեղծելը կախված է նաև երկրի ղեկավարներից։ Ամբողջ աշխարհում թենիսը համարվում է էլիտար սպորտաձև, այն «դիվանագիտական» սպորտ է։ Թենիս խաղում են աշխարհի 200-ից ավելի երկրում։ Թենիսը նաև ընտանեկան հանգստի միջոց է, և պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում թենիսը դիտարկվում էր ընտանեկան հանգստի տարբերակ։ Մարդիկ այցելում էին հանգստյան տներ, իրենց երեխաներին թողնում էին այնտեղ, խաղում էին թենիս, հանգստանում էին ու երեկոյան վերցնում երեխային։ Սա ամբողջ աշխարհում է տարածված։ Հաջողություն եմ մաղթում ու երջանիկ կլինեմ, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա թենիսում»,- նշել է Տարպիշչևը։

77-ամյա Տարպիշչևը Ծաղկաձորում ներկա է եղել  ITF-ի հովանու ներքո կայացած միջազգային մրցաշարին, որտեղ Հայաստանը ներկայացնող Անի Ամիրաղյանը հասել էր կանանց մենախաղի եզրափակիչ, սակայն պարտվել էր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

21:45 / 25.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Փիմբլեթ. «Ծառուկյանը ոչ ոքի չի հետաքրքրում»

21:11 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Արտետան մեկնաբանել է «Արսենալի» ակտիվությունը տրանսֆերային դաշտում

20:45 / 25.07.2025 • Ֆուտբոլ

«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլային մարզադաշտերում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքին

20:19 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դյոկերեշը մեկնել է Լոնդոն

19:42 / 25.07.2025 • Ֆուտբոլ

L’Equipe. Չեն ցանկանում` Մբապեի իրավիճակը կրկնվի, ՊՍԺ-ն որոշում ունի Դոնարումայի վերաբերյալ

19:17 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

18:42 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Էկիտիկեն բացատրել է՝ ինչու էր «Լիվերպուլին» միանալու համար ճիշտ ժամանակը

18:26 / 25.07.2025 • Ֆուտբոլ

«Այդ առումով Ռոդրիգոն ավելի լավն է, քան Վինիսիուսն ու Մբապեն». Վալյեխո

17:57 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Միլանի» երրորդ մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանում

17:05 / 25.07.2025 • Ֆուտբոլ

«Ֆուտբոլը կործանեց իմ կյանքը». Լուչանո Սպալետի

16:20 / 25.07.2025 • Ֆուտբոլ

MD. «Բարսան» ուզում է ավագի թևկապից զրկել Տեր Շտեգենին

15:56 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի՝ իր սանին վերադարձնելու համար

15:26 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Sky Sport. «Բավարիան» նոր առաջարկ է արել «Լիվերպուլին»

14:36 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Telegraph Sport. Իսակի վերաբերյալ որոշումը կկայացնեն սաուդցիները, ոչ թե Հաուն

14:00 / 25.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ընտրությունը կանգ է առել Մենդիի վրա. կսահմանվի «բարեկամական գին»

13:32 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկի» կրկնակի հոբելյանական հաղթանակը, «Արարատ-Արմենիայի» 3-րդ ոչ-ոքին մեկնարկում. ԿԼ 2 հանդիպումները՝ 10 փաստով

Բացառիկ
13:01 / 25.07.2025 • Ֆուտբոլ

MD. «Բարսայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

12:36 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
12:16 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Լապորտա. «Ռեշֆորդը ցանկանում էր լինել «մեկ ակումբի մարդ»»

11:57 / 25.07.2025 • Ֆուտբոլ

FourFourTwo. «Բարսայի» պատմության մեջ լավագույն խաղացողների տասնյակը

11:12 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Արշավին. «Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ»

10:39 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մանուել Տուլիպա. «Շանսերը գնահատում եմ 50-50»

10:02 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Շնորհավորում եմ բոլորիս, բայց մեր խաղն այս թիմի հետ չի վերջացել». Եղիշե Մելիքյան

01:04 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկ» - «Դյոր» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

Բացառիկ
00:50 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Չելսին» մոտ է 50 միլիոնով տրանսֆեր իրականացնելուն

00:19 / 25.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ծառուկյանը վազում է սագի հետևից և բացականչում. «Իլյա՛, դադարի՛ր փախչել»

23:53 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Միլանի» ֆուտբոլիստը կվերադառնա հայրենիք

23:27 / 24.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. Էնդրիկը կարող է հեռանալ «Ռեալից»

22:58 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. «Լեգիայի» ոչ-ոքին, «Շերիֆի» տնային պարտությունը

22:22 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հարությունյանի նորամուտը եվրագավաթներում, «Պուշկաշ Ակադեմիայի» պարտությունը

21:53 / 24.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Փյունիկը» հաղթեց, «Արարատ-Արմենիայի» ոչ-ոքին

21:32 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դավիդ Հանցկոն` «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
20:55 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ալաշկերտն» ընկերական հանդիպում է անցկացրել «Ուրարտուի» և «Գանձասարի» հետ

20:20 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Օլիմպիական չեմպիոնը տեղափոխվեց «Արսենալ»

Պաշտոնական
19:47 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տեր Շտեգենը կվիրահատվի ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից

Պաշտոնական
19:26 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջեսե Ակիլան տեղափոխվել է «Շիրակ»

Պաշտոնական
18:45 / 24.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ցիմիկասը դաջվածք է արել Դիոգու Ժոտայի պատվին

18:19 / 24.07.2025 • Ֆուտբոլ

Cadena SER. Ալոնսոն որոշում է կայացրել Կամավինգայի ու Սեբալյոսի վերաբերյալ

17:58 / 24.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Արմեն Պետրոսյանը պայմանագիր է կնքել RCC-ի հետ

Պաշտոնական
17:01 / 24.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
«Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն». Ծառուկյանն արձագանքել է Տոպուրիայի հայտարարությանը

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ