Իսպանական Sport.es պարբերականը, ամփոփելով 2022 թվականի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները, կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ամենաշատն են հիասթափեցրել անցնող տարում:
Տասը ֆուտբոլիստներ, որոնք ամենաշատն են հիասթափեցրել 2022 թվականին
- Էդեն Ազար («Ռեալ Մադրիդ», Բելգիա)
- Ժոաու Ֆելիշ («Աթլետիկո Մադրիդ», Պորտուգալիա)
- Պոլ Պոգբա («Յուվենտուս», Ֆրանսիա)
- Ջեյդոն Սանչո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
- Ֆիլիպե Կոուտինյո («Ասթոն Վիլա», Բրազիլիա)
- Արտուր («Լիվերպուլ», Բրազիլիա)
- Իլաշ Մորիբա («Վալենսիա», Գվինեա)
- Տիմո Վերներ («Լայպցիգ», Գերմանիա)
- Գարեթ Բեյլ («Լոս Անջելես», Ուելս)
- Կրիշտիանու Ռոնալդու (առանց ակումբի, Պորտուգալիա)
Այս ցանկից միայն Ռոնալդուն է այս պահին առանց ակումբի: Մարզական պարբերականները հաղորդում են, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացած պորտուգալացին մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» տեղափոխությանը, սակայն կա հավանականություն, որ 37-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի Չեմպիոնների լիգայում խաղացող ակումբ:


