Logo

Տարոն Ոսկանյանի տարիքային երկրորդ ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:17 / 09.11.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Գանձասարի» 32-ամյա ավագ Տարոն Ոսկանյանը «Վանի» հետ 13-րդ տուրի մրցավեճում Fastex Պրեմիեր լիգայում 321-րդ խաղն անցկացրեց և գերազանցեց Արտյոմ Ադամյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում բոլորից շատ՝ 320 խաղի էր մասնակցել:

Տարոն Ոսկանյանը տարիքային երկրորդ ռեկորդը սահմանեց: Անցյալ տարի խաղալով «Փյունիկում», նա կրկնել էր «Ուրարտուի» նախկին կիսապաշտպան Արամ Բարեղամյանի 31 տարեկանների համար սահմանած ռեկորդը՝ 300 խաղ ՀՀ առաջնություններում:

Ընթացիկ առաջնությունում Տարոն Ոսկանյանն անցկացրած խաղերի քանակով տարիքային ռեկորդ սահմանած 2-րդ ֆուտբոլիստն է: Սեպտեմբերի 29-ին «Արարատ-Արմենիայի» 33-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում Fastex Պրեմիեր լիգայում 324-րդ խաղն էր անցկացրել և գերազանցել էր «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում 323 խաղ էր անցկացրել: Ոսկանյանը հաջորդ տարի կգերազանցի նաև Մուրադյանի տարիքային ռեկորդը:

Տարոն Ոսկանյանը բավական վաղ՝ 18 տարեկանում է սկսել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան «Փյունիկում», որի կազմում նորամուտը նշել է 2011թ. ապրիլի 2-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության խաղում: Այդ օրը Վարդան Մինասյանը Տարոնին ընդգրկել էր թիմի մեկնարկային կազմում: Առաջին իսկ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստն իր հաստատուն տեղը գրավեց «Փյունիկի» կազմում՝ մասնակցելով առաջնության 28 հանդիպումներից 22-ին ու թիմակիցների հետ դարձավ արծաթե մրցանակակիր:

Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած 321 խաղերից 160-ում Տարոն Ոսկանյանը խաղադաշտ է դուրս եկել «Փյունիկի», 150-ում՝«Ալաշկերտի» խաղաշապիկով, 11 անգամ էլ մասնակցել է «Գանձասարի» հանդիպումներին:   

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ֆուտբոլիստների տարիքային ռեկորդները:  

Տարիք

Ռեկորդակիր

Ակումբ

Խաղ

Թվական

15

Արեն Բաբայան

«Լոռի»

14

2001

16

Արեն Բաբայան

«Լոռի»

33

2002

17

Էդգար Մանուչարյան

«Փյունիկ»

49

2004

18

Վարդան Բակալյան

«Փյունիկ»

57

2013

19

Ալիկ Առաքելյան

«Միկա», «Փյունիկ»

74

2015

20

Ալիկ Առաքելյան

«Փյունիկ»

100

2016

21

Դավիթ Հակոբյան

«Շիրակ»

124

2014

22

Դավիթ Հակոբյան

Ալիկ Առաքելյան

«Շիրակ»

«Փյունիկ»

150

150

2015

2018

23

Դավիթ Հակոբյան

«Շիրակ»

177

2016

24

Ալիկ Առաքելյան

«Փյունիկ»

177

2020

25

Ալիկ Առաքելյան

«Փյունիկ», «Արարատ»

206

2021

26

Ալիկ Առաքելյան

«Արարատ»

234

2022

27

Ալիկ Առաքելյան

«Լեռնային Արցախ»

244

2023

28

Արսեն Բալաբեկյան

«Արարատ», «Ալաշկերտ»

244

2014

29

Արթուր Յուզբաշյան

«Գանձասար-Կապան»

264

2018

30

Արամ Բարեղամյան

«Բանանց»

276

2018

31

Արամ Բարեղամյան

Տարոն Ոսկանյան

«Ուրարտու»

«Փյունիկ»

300

300

2019

2024

32

Տարոն Ոսկանյան

«Փյունիկ», «Գանձասար»

321

2025

33

Կարեն Մուրադյան

«Արարատ-Արմենիա»

329

2025

34

Տիգրան Դավթյան

«Շիրակ»

348

2012

35

Տիգրան Դավթյան

«Շիրակ»

370

2013

36

Տիգրան Դավթյան

«Շիրակ»

399

2014

37

Տիգրան Դավթյան

«Շիրակ»

409

2015

38

Հովհաննես Թահմազյան

«Շիրակ»

403

2008

39

Հովհաննես Թահմազյան

«Շիրակ»

423

2009

40

Հովհաննես Թահմազյան

«Շիրակ»

448

2010

41

Հովհաննես Թահմազյան

«Շիրակ»

461

2011

42

Ռոբերտ Հարությունյան

«Կանազ»

70

1994

43

Ռոբերտ Հարությունյան

«Կանազ»

70

1995

44

Ռոբերտ Հարությունյան

«Արաբկիր»

73

1996

45

Ռոբերտ Հարությունյան

«Արաբկիր»

77

1997

46

Ազատ Մանգասարյան

«Զանգեզուր»

46

1994

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ