Logo

Տաթև Հակոբյանը՝ Կատարի գավաթի հաղթող

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 23.12.2019ՍՊՈՐՏ
i - Տաթև Հակոբյանը՝ Կատարի գավաթի հաղթող
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:37

-

-

Կատարի մայրաքաղաք Դոհայում այս օրերին ընթանում է միջազգային մրցաշար, որում Հայաստանը ներկայացնում է 4 ծանրորդ ու 2 ծանրորդուհի:

Մինչև 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը կանանց մրցմանը կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին: Տաթևը պոկել է 105 կգ, հրել՝ 128 կգ ու երկամարտի 233 կգ արդյունքով դարձել հաղթող:

59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը երկամարտի 221 կգ արդյունքով եզրափակել է լավագույն հնգյակը:

Տղամարդկանց պայքարում ելույթ է ունեցել 97 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: Նա երկամարտում գրանցել է 355 կգ արդյունքը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: Գյումրեցի ծանրորդը առաջին անգամ էր հանդես գալիս այս քաշային կարգում: 81 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը կրկին անգամ ձախողվել է պոկում վարժությունում՝ չկարողանալով իր կամքին ենթարկել 161 կգ կշռող ծանրաձողը:

Այսօր մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը ու Ռուբեն Ալեքսանյանը:

Նշենք, որ այս մրցաշարը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ