Logo

Տեյտումն ու «Բոստոնը» կարող են NBA-ի պատմության ամենաթանկարժեք պայմանագիրը կնքել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:10 / 05.08.2022Բասկետբոլ
null

Ամերիկյան «Բոստոն Սելտիքսն» ու թիմի ամերիկացի բասկետբոլիստ Ջեյսոն Տեյտումը 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո կարող են կնքել NBA-ի պատմության ամենաթանկարժեք պայմանագիրը, հաղորդում է The Sports Rush-ը:

Կողմերի միջև 163 միլիոն դոլար աժողությամբ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 29-ը: 

Եթե ​​2022/23 մրցաշրջանում Տեյտումը հայտնվի NBA-ի խորհրդանշական թիմում, ապա 2024 թվականին կկարողանա 298 միլիոն դոլար արժողությամբ 5 տարվա պայմանագիր կնքել «Բոստոնի» հետ: Այդ պայմանագիրը ռեկորդային կլինի NBA-ի պատմության մեջ:

Վերջերս լիգայի պատմության ամենաթանկարժեք պայմանագիրը ստորագրել էին «Դենվեր Նագեթսն» սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչը (270 միլիոն դոլար արժողությամբ 5 տարվա պայմանագիր):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ