Ամերիկացի լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսը հրաժարվել է 800 միլիոն հոնորարից, որը կարող էր ստանալ՝ մասնակցելով LIV Golf տուրին, հայտնում է FOX News-ը:
Աշխարհի 15-ակի չեմպիոնը դեմ է այդ մրցաշարի անցկացմանը: Վուդսը կարծում է՝ այն գոլֆիստները, որոնք համաձայնել են մասնակցել LIV Golf-ին, դավաճանել են իրենց հանրահայտ դարձրած PGA Tour-ին:
PGA Tour-ը պրոֆեսիոնալ գոլֆ մրցաշարերի հիմնական կազմակերպիչն է ԱՄՆ-ում և Հյուսիսային Ամերիկայի մյուս երկրներում:
Թայգեր Վուդսն այն մարզիկներից է, որի կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:


