Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի Gypsy King բրենդը համագործակցություն է սկսել է ֆուտբոլի Անգլիայի երրորդ դիվիզիոնում խաղացող «Մորկամբ» ակումբի հետ։
Gypsy King-ի տարբերանշանը կլինի «Մորկամբի» կիսատաբատի վրա։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բրիտանացի բռնցքամարտիկի բրենդը մտադիր է ապագայում ավելի լայնածավալ համագործակցության պայմանագիր կնքել ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրին տիտղոսի պաշտպանության նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլինի՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով բրիտանացի Դիլիան Ուայթին։


