Ճապոնական «Յոկոհամայի» հարձակվող Կազույոշի Միուրան վարձավճարով տեղափոխվել է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիվեյրենսե», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
55-ամյա ճապոնացին պորտուգալական թիմում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Միուրան փետրվարի 26-ին կդառնա 56 տարեկան:
Ճապոնացի վետերանը մարզական կարիերան սկսել էր 1982 թվականին: Ավելի վաղ Միուրան հայտարարել էր, որ մտադիր է մինչև մահանալը ֆուտբոլ խաղալ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 100 հազար եվրո:
Կազույոշի Միուրան աշխարհի ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է։


