Ճապոնացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Շիգեթշի Կոտարին 28 տարեկանում մահացել է, հաղորդում է BBC Sport-ը` հղում անելով Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությանը (WBO):
Ճապոնացին մահացել է օգոստոսի 2-ին Տոկիոյում անցկացրած տիտղոսային մենամարտում ստացած ծանր վնասվածքների հետևանքով:
«Մարտիկ ռինգում, մարտիկ հոգով: Շատ շուտ հեռացավ: Մեր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի, թիմի և ամբողջ ճապոնական բռնցքամարտի հանրության հետ են»,- հայտարարել է WBO-ն:


