Logo

Ճապոնական եռատող պոեզիա՝ հոքու

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 25.03.2019ՄՇԱԿՈՒՅԹ
53281 - Ճապոնական եռատող պոեզիա՝ հոքու

Հոքուն ճապոնական բանաստեղծությունների հայտնի ձևաչափ է, որը բաղկացած է 3 տողից: Առաջին ու վերջին տողերը 5 վանկ են, իսկ երկրորդ տողը՝ 7: Տողերը շատ հազվադեպ են ռիթմով համընկնում: 

1. Բարձրացնելով բաժակս՝

Խնդրեցի լուսնին

Խմել ինձ հետ:

—Լի Պո

***

2. Անդադար ձյուն է գալիս,

Ինձ գրկեցին ու

Խեղդեցին:

—Հաշիմոտո Տակակո

***

3. Նայի՛ր,

Տե՛ս՝ ինչպես են վայրի մանուշակները ծաղկում

Արգելված փշալարերի արանքից:

―Շիդա Յաբա 

***

4. Գրում եմ, ջնջում, նորից գրում,

Նորից ջնջում ու հետո

Կակաչ է ծաղկում:

—Էդո Փիրիոդ

***

5. Ծիածանը դուրս է գալիս

Մի պահ,

Ասես այստեղ ես:

—Տակահամա Կյոշի

***

6. Դեպի ամայի դաշտը տանող ճանապարհին

Շողքերը մասամբ համընկան ու

Բաժանվեցին:

—Սուգիտա Հիսայո

***

7. «Միասին մեռնե՞նք»-

Շշնջացիր ինձ

Լուսատտիկներով լի գիշերը:

—Սուզուկի Մասայո

Թարգմանությունը՝ VNews 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ