Անվանի լրագրող Փիրս Մորգանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկման ժամկետին։
«Ճիշտ որոշում է։ Նա փորձում էր պայքարել, երբ նրա մարզաշապիկից քաշում էին»,- գրել է բրիտանացի լրագրողը։
Right verdict. He was resisting deliberate shirt-pulling. https://t.co/jcSlh1AdAj
— Piers Morgan (@piersmorgan) November 25, 2025
ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն 40-ամյա ֆուտբոլիստին Իռլանդիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի խաղում (0-2) ստացած կարմիր համար որակազրկել է երեք խաղով, որից երկուսը` պայմանական։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն արդեն կրել է իր պատիժը` բաց թողնելով Հայաստանի հավաքականի դեմ որակավորկան փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումը (9-1)։ Նա կկարողանա մասնակցել աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղին։
Ռոնալդուն իռլանդացիների դեմ խաղում դաշտից հեռացվել էր մրցակցի պաշտպան Դարա Օ'Շիին արմունկով հարվածելու համար։


