Logo

Ճնշման փո՞րձ, թե՞ իսկապես բացառիկ տեղեկություն

05:07 / 31.05.2025• Ֆուտբոլ
null

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կստանձնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» ղեկը, հաղորդում է ֆրանսիական Foot Mercato-ն:

«Իտալացի մարզչի ապագան կարծես թե լավ որոշված է: Մեր տեղեկություններով՝ նրա և «Ալ Հիլալի» միջև կա բանավոր պայմանավորվածություն: Պակասում է միայն ստորագրությունը, որը կլինի»,- գրում է աղբյուրը:

Իսկապես բացառիկ տեղեկությո՞ւն է, թե՞ ճնշման փորձ ֆրանսիական աղբյուրի կողմից իտալական գրանդի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ֆրանսիական ՊՍԺ-ի ու «Ինտերի» միջև՝ բարդ է ասել, բայց այն, որ Ինձագիի մտքում այժմ միայն ակումբային գլխավոր եվրագավաթի վճռորոշ խաղն է, կասկած չի հարուցում:

Չեմպիոնների լիգայի եզրփակիչը կկայանա մայիսի 31-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Նախախաղային քննարկումը, որի ժամանակ կլինի ուղիղ միացում Մյունխեն, ուղիղ եթերում կլինի ժամը 21:10-ից:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ