Logo

Ճոճվող կամուրջի, քարանձավների, որտեղ մինչ վերջերս մարդիկ էին ապրում և «Սոնայի կրծքեր» աղբյուրի մասին

Հեղինակ
tigran5
00:00 / 16.09.2021ՍՊՈՐՏ
.jpg - Ճոճվող կամուրջի, քարանձավների, որտեղ մինչ վերջերս մարդիկ էին ապրում և «Սոնայի կրծքեր» աղբյուրի մասին

Խնձորեսկի ճոճվող կամուրջը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա։

Կամուրջն իրար է կապում հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։

SAYTINKARNER 2 5 - Ճոճվող կամուրջի, քարանձավների, որտեղ մինչ վերջերս մարդիկ էին ապրում և «Սոնայի կրծքեր» աղբյուրի մասին

Կամուրջը կառուցվել է 2012 թվականին:

Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»:

5 1 1 - Ճոճվող կամուրջի, քարանձավների, որտեղ մինչ վերջերս մարդիկ էին ապրում և «Սոնայի կրծքեր» աղբյուրի մասին

Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու։

Հին Խնձորեսկ կոչվող բնակավայրում մարդիկ ապրել են քարանձավներում ընդհուպ մինչև 1950-ական թվականները: Ասում են, որ վերջին քարանձավաբնակ մարդը լքել է իր տունը 1958թվականին:

img 0027 - Ճոճվող կամուրջի, քարանձավների, որտեղ մինչ վերջերս մարդիկ էին ապրում և «Սոնայի կրծքեր» աղբյուրի մասին

Քարանձավ-բնակարանն ունեցել է երթիկ, խորը փորված հոր, որտեղ պահել են մթերքները, և ժայռափոր դարակներ: Ստեղծվել են նույնիսկ երկհարկանի և եռահարկ «տներ», որտեղ ապրել են այն ժամանակվա իշխանները: Դրանց մուտքին հասնելու համար պետք է ժայռից պարաններով իջնել: Որոշները նույնիսկ պատշգամբներ ունեն:

Kndzoresk Swinging Bridge 7 - Ճոճվող կամուրջի, քարանձավների, որտեղ մինչ վերջերս մարդիկ էին ապրում և «Սոնայի կրծքեր» աղբյուրի մասին

«Ինը մանուկի» կամ «Սոնայի կրծքեր» աղբյուրը

Հին ավանդույթը պատմում է, որ երբ հերթական անգամ Խնձորեսկի վրա հարձակվում են թշնամիները, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար: Պայքարի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր Սոնան:

Նրա հայրը` Օհանը, գյուղի կենտրոնական թաղում` Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, կամարով և շքեղ թասով աղջկա հիշատակին, ի բարօրություն ինը որբերի, աղբյուր է կառուցում, որի թասը կնոջ կուրծք է հիշեցնում: Թասից ջուր հնարավոր է խմել միայն երկու ձեռքով հենվելով գետնին:

Ավարտելով աղբյուրի կառուցումը՝ ուստա Օհանը դիմել է սրբին. «Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, թող աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը և  պահպանի որբացած թոռներիս… »:

img 8928 960x640 - Ճոճվող կամուրջի, քարանձավների, որտեղ մինչ վերջերս մարդիկ էին ապրում և «Սոնայի կրծքեր» աղբյուրի մասին


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ