Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է Իսպանիայի առաջնության կոմերցիոն հաջողությունների մասին:
«Անգլիայի Պրեմիեր լիգայի եկամուտը ներքին շուկայում ավելի բարձր է հեռուստատեսային իրավունքների շնորհիվ։ Միջազգային շուկայում մենք փակել ենք բացը, իսկ ներքին շուկայում դա հնարավոր չէ բնակչության թվի տարբերության պատճառով։
Հարաբերական առումով մեր լիգան ամենաեկամտաբերն է աշխարհում։ Մեր թոփ ակումբները չեն կորցրել իրենց մրցունակությունը՝ անգլիականների համեմատ։
«Ատլետիկոն» և մի քանի այլ թիմեր առաջիկա տարիներին կհասնեն եկամուտների նույն մակարդակին, ինչպես Պրեմիեր լիգայի հինգերորդ տեղն զբաղեցնող ակումբը», - Տեբասի խոսքն է մեջբերում AS-ը:
Հարկ է նշել, որ «Բարսելոնայի» ընդհանուր պարտքը ներկայումս կազմում է 1,35 միլիարդ եվրո, իսկ «Ռեալինը»՝ ավելի քան 900 միլիոն եվրո։