Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վստահ է, որ Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
- Ի՞նչ եք կարծում` Մբապեն արդեն պայմանագի՞ր է կնքել «Ռեալի» հետ։
- Իմանալով, որ նա հեռանում է ՊՍԺ-ից, 99 տոկոս հավանականություն կա, որ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», սակայն չգիտեմ` պայմանագիրն արդեն ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ։
- Նրա տեղափոխությունը Ձեզ համար լա՞վ նորություն է։
- Իհարկե, նրա տեղափոխությունը մեծ նորություն է «Ռեալի» և իսպանական ֆուտբոլի համար։ Ըստ իս` Բելինգեմը, Հոլանդն ու Մբապեն մոլորակի երեք գլխավոր ֆուտբոլիստներն են, և նրանցից երկուսը կխաղան մադրիդյան ակումբում։
- Մբապեի հետ պայմանագիր կնքելուց հետո արդյոք Մադրիդի «Ռեալը» կկարողանա՞ պահպանել ներկայիս կազմը՝ հաշվի առնելով Լա լիգայի ֆինանսական սահմանաչափերը։
- Այո՛, «Ռեալը» ֆինանսապես օպտիմալ վիճակում է։ Ակումբի նախագահն ու գլխավոր տնօրենը հիանալի ղեկավարներ են։ Ներկա պահին նրանք ֆինանսական շատ լավ ցուցանիշներ ունեն և կարող են շատ ավելին ծախսել, քան Մբապեի աշխատավարձն է։ «Ռեալը» ֆինանսական առումով շատ խելամիտ վարվեց և պատրաստ է պայմանագիր կնքել Մբապեի հետ:
Հարցազրույցը մեջբերում է ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի ու «Պարի Սեն-Ժերմենի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Միջազգային ամենահեղինակավոր մարզական աղբյուրները հաղորդել են, որ Մբապեն ՊՍԺ-ին հայտնել է, որ ամռանը հեռանալու է ակումբից:


