Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վստահ է, որ 2025/26 մրցաշրջանի 17-րդ տուրի «Բարսելոնա» - «Վիլյառեալ» հանդիպումը կանցկացվի ԱՄՆ-ի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» ստադիոնում, հայտնում է As-ը։
«Վստահ եմ` գաղափարը կիրագործենք այս մրցաշրջանում։ Ակումբները կամավոր են դիմել` հանդիպումը Մայամիում անցկացնելու համար։ Մնացել է ստանալ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի թույլտվությունը։
Ակումբներն իրենք են որոշում` որտեղ խաղալ։ Այս հարցը ժամանակին քննարկել ենք, ու շատերը կողմ են գաղափարին»,- նշել է ֆունկցիոները։
Կարդացեք նաև`


