Logo

Տեդեսկոն կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը

12:28 / 28.01.2023ՍՊՈՐՏ
null

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը, հայտնում է HLN-ը:

Նա մտերիմ է Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի տեխնիկական տնօրեն Ֆրենկ Վերկաուտերենի հետ: «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչը համապատասխանում է այն պահանջներին, որոնց պետք է տիրապետի Բելգիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը. երիտասարդ է, մի քանի լեզու գիտի և մարտավարության գիտակ է:

Տեդեսկոյի շրջապատը հայտնում է, որ նրան դուր է գալիս Բելգիայի հավաքականում աշխատելու հեռանկարը: Երկրի ֆուտբոլային ասոցիացիան ազգային թիմի նոր գլխավոր մարզիչին կնշանակի հաջորդ շաբաթ, և Տեդեսկոն պաշտոնի հիմնական թեկնածուն է:

37-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է գերմանական «Լայպցիգը», որտեղից հեռացել է 2022 թվականի սեպտեմբերի 7-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի գլխավորի Բելգիայի հավաքականը, Անդրե Վիլաշ-Բոաշը մերժել է առաջարկը, իսկ Մաուրիսիո Պոչետինոյի նշանակումը քիչ հավանական է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ