Logo

Տեղափոխություն ֆրանսիական գրանդ և ոչ միայն. «Սպարտան» կորուստներով է ժամանել Հայաստան

15:30 / 13.08.2025Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կընդունի Պրահայի «Սպարտային», որը կորուստներով է ժամանել Հայաստան, հայտնում է isport.blesk.cz-ը:

Կիսապաշտպան Ադամ Կարաբեցը տեղափոխվել է Լիոնի «Օլիմպիկ», իսկ կիսապաշտպան Կան Կաիռնենը, որը հաղթական գոլ էր խփել հայկական թիմի դարպասը, վնասվածք է ստացել:

Երևան չեն ժամանել նաև հիմնական կազմի վինգեր Վելկո Բիրմանչևիչը, փորձառու պաշտպաններ Յարոսլավ Զելենին և Էլիաս Կոբոն: Երեքն էլ մասնակցել էին Պրահայում կայացած հանդիպմանը:

Փոխարենը թեթև վնասվածքից ապաքինվել է Անժելո Պրեսիադոն, իսկ Պորտուգալիայից 3 միլիոն եվրոյով ձեռք բերված հարձակվող Ջոն Մերկադոն ընդգրկվել է թիմի հայտացուցակում:

«Արարատ-Արմենիա» – «Սպարտա» հանդիպումը կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ