Logo

Տեղեկություն Պորտուգալիա - Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

13:23 / 27.10.2025Ֆուտբոլ
null

Մեկնարկել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին` 6-րդ տուրի Պորտուգալիա - Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով՝ այդ հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայ երկրպագուների համար նախատեսված է Պորտուի «Դրագան» ստադիոնի S-50 սեկտորը։

Այն երկրպագուները, որորք ցանկանում են ներկա լինել Պորտուգալիա - Հայաստան հանդիպմանը, պետք է տոմսերի գնման համար վճարեն ստորև նշված հաշվեհամարով՝ պարտադիր նպատակ դաշտում նշելով իրենց էլեկտրոնային հասցեն և տոմսերի քանակը։

Վճարումը պետք է կատարել հետևյալ բանկային ռեկվիզիտներով․

Company Name: FOOTBALL FEDERATION OF ARMENIA NGO

Address: Yerevan, Khanjyan Street 27, 0010

Beneficiary Bank: ID BANK CJSC, Yerevan

Account number (AMD): 11817081065902

Account number (EUR): 11817081065905

Account number (USD): 11817081065901

Swift code: ANIKAM22

Tax code: 02566915

Մեկ տոմսի արժեքը ներառյալ հարկերը 28 եվրո է։ Մեկ անձը կարող է գնել անսահմանափակ քանակի տոմս։ Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև նոյեմբերի 3-ը` ժամը 18:00-ն։

Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, մեկնարկը` ժամը 18:00-ին։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ