«Բոստոն Սելտիքսի» բասկետբոլիստ Ջեյսոն Տեյտումը խոսել է իր թիմակից Ջեյլեն Բրաունի և «Բրուքլին Նեթսի» առաջատար Քևին Դյուրանտի հնարավոր փոխանակման մասին:
«Ես ուշադրություն չեմ դարձնում այդ շշուկներին, պարզապես բասկետբոլ եմ խաղում: Օլիմպիական խաղերում ես խաղացել են Քևինի հետ, նա հիանալի բասկետբոլիստ է։ Բայց սա իմ որոշումը չէ, ինձ դուր է գալիս մեր կազմը: Ես չգիտեմ՝ արդյոք այս հրապարակումները համապատասխանու՞մ են իրականությանը:
Ես չեմ հավատում այն ամենին, ինչ տեսնում եմ հեռուստացույցով։ Իմ մասին լսել եմ շատ հիմարություններ, որոնք սուտ էին, ուստի ո՞վ գիտի, թե որն է ճշմարիտ, որը՝ սուտ»,- Clutch Points-ը մեջբերում է Տեյտումի խոսքը:
Ավելի վաղ Քևին Դյուրանտը փոխանակման համար դիմել էր «Բրուքլինին»: Տեղեկություններ կային նաև այն մասին, որ 33-ամյա ամերիկացու հետ կապ են հաստատել NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» ղեկավարներն ու առաջատար բասկետբոլիստները: Քևին Դյուրանտը 2016-2018 թվականներին խաղացել է «Գոլդեն Սթեյթում»:


