Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Եվրոպա լիգայի մեկնարկային տուրում իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայանալիք խաղից առաջ հայտնել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է խաղալ մեկնարկային րոպեներից։
«Ռոնալդուն «Բրենթֆորդի» դեմ խաղում մեկնարկային կազմում էր, իսկ հետո պահեստայինների թվում էր, բայց նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից։ Իհարկե, նա պատրաստ է մրցաշրջանի շատ խաղերում լինել մեկնարկային կազմում»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Եվրոպա լիգայի 2022/2023 մրցաշրջանի խմբային փուլի մեկնարկային տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Սոսիեդադ» հադիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։


