Logo

Տեն Հագ. «Մանչեսթեր Յունայթեդի» համար չափանիշ պետք է լինի հաղթանակը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:02 / 27.08.2022Ազգային լիգաներ
null

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» (0-1) խաղից հետո «Կարմիր սատանաների» նիդեռլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամփոփել է հանդիպումը:

««Մանչեսթեր Յունայթեդի» համար պետք է չափանիշ լինի հաղթանակը, ինչը նորմալ է: Միաժամանակ հարկավոր է տոնել յուրաքանչյուր հաղթանակ, քանի որ դրա համար պայքար է մղվում:

Մենք դաս քաղեցինք «Բրենթֆորդի» դեմ խաղից: Աճելու տեղ կա, բայց կան նաև լավ ֆուտբոլի իսկապես լավ հատվածներ: Ամեն դեպքում վերջին կես ժամում մենք գոյություն էինք պաշտպանում, իսկ այս առումով կարելի է կատարելագործվել: 

Բրունուի հարվածը գեղեցիկ էր, բայց այս գոլը թիմային աշխատանքի արդյունք է: Կոմբինացիոն ֆուտբոլ էինք խաղում խորքից, իսկ ընդմիջումից հետո հիանալի սկսեցինք: 

«Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակը մեզ վստահություն հաղորդեց: Մենք հասկացանք, որ կարող ենք մրցել աշխարհի լավագույն թիմերի դեմ: Մեզ ծանր աշխատանք է սպասվում, ու թիմում բոլորը պետք է դա հասկանան»,- BBC Sport-ի հաղորդմամբ՝ ասել է Տեն Հագը հետխաղյա ասուլիսին:

Կազեմիրոն նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդում» (ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա