Logo

Տեն Հագ. «Ցանկանում եմ «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձնել նախկին մակարդակին»

13:15 / 21.07.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է անգլիական թիմին վերադարձնել նախկին մակարդակին:

«Ես ցանկանում եմ, որ թիմը վերադառնա այն մակարդակին, որտեղ եղել է ավելի քան 10 տարի առաջ: Այն ժամանակ թիմը հաղթում էր Պրեմիեր լիգայում, Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ՝ մենք շատ հեռու ենք այդ մակարդակից։ Մեր չափանիշները, նորմերը և արժեքները դեռ պետք է բարձրանան»,- նիդերլանդցի մասնագետի խոսքը մեջբերում է AD-ն։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի չեմպիոն է դարձել 2012/13 մրցաշրջանում, Չեմպիոնների լիգայում էլ հաղթել է 2008 թվականին։ Այդ տիտղոսները նվաճել է լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ:

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 8-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ