Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Սուպերլիգայի նախագծի մասին:
«Այս պահին շատ խաղեր ունենք, պետք է զարգացնել թիմը: Սա այն է, ինչի ուղղությամբ ես կենտրոնացած եմ այս պահին: Ինչ վերաբերում է նոր եվրոպական մրցաշար ստեղծելու գաղափարին, ապա թիմի մյուս աշխատակիցները կհետևենք իրադարձությունների զարգացումներին և տեղյակ կպահեն ինձ, եթե կարիք լինի որևէ որոշում կայացնել:
Կարծում եմ, որ եվրագավաթների ներկայիս կառուցվածքը լավն է, բայց միշտ բարելավելու տեղ կա: Մարդիկ միշտ ձգտում են ավելիին և դա լավ է»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենտուսը» և կատալոնական «Բարսելոնան» ցանկանում են Սուպերլիգայի նախագծով հակակշռել Չեմպիոնների լիգային:


