Logo

Տեն Հագ. «Գառնաչոն կարող է հիանալի կարիերա ունենալ»

19:07 / 14.02.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է արգենտինացի եզրային հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյի ցուցադրած խաղի և ապագայի մասին:

«Սա դեռ սկիզբն է։ Ալեխանդրոն պետք է գիտակցի ամեն ինչ և շարունակի քրտնաջան աշխատել մարզումների ժամանակ։ Կարծում եմ՝ Գառնաչոն կարող է հիանալի կարիերա ունենալ»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Utd Plug-ը:

Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմում: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անգլիական գրանդի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ