Logo

Տեն Հագ. «Մագուայրը մեծ ներուժ ունի»

17:39 / 22.07.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նիդերլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ պաշտպան Հարի Մագուայրը շատ կարևոր է թիմի համար: 

«Չենք կարող ամբողջ մրցաշրջանն անցկացնել 11 ֆուտբոլիստով: Շատ կարևոր է ճիշտ ռոտացիան: Ուրախ եմ, որ ունենք 4 բարձրակարգ կենտրոնական պաշտպան: 

Հարին պետք է մեզ: Նա կպայքարի մեկնարկային կազմում տեղի համար, ինչպես անում էր նախորդ մրցաշրջանում: Մագուայրը մեծ ներուժ ունի»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագն անգլիացի պաշտպանին զրկել էր ավագի թևկապից՝ այն տալով պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ