Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նիդեռլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած 0-4 հաշվով պարտությունից հետո ամփոփել է խաղը:
«Մենք՝ որպես թիմ, ծանր վիճակում ենք: Իհարկե, բոլորս այլ մեկնարկ էինք ակնկալում: Թվում է՝ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում, տեղափոխվել է այս մրցաշրջան: Հարկավոր է արագ շտկել իրավիճակը:
Մեզ նոր՝ որակյալ խաղացողներ են պետք: Փորձում ենք համոզել նրանց, որ տեղափոխվեն մեր թիմ»,- AS-ը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի խոսքը:
Հիշեցնենք՝ Պրեմիեր լիգայի 1-ին տուրում էլ «Մանչեսթեր Յունայթեդը» 1-2 հաշվով պարտվել է «Բրայթոնին»: «Կարմիր սատանաներն» առանց միավորի եզրափակում են աղյուսակը:
Հաջորդ տուրում մանկունիական ակումբի մրցակիցը «Լիվերպուլն» է:


