Logo

Տեն Հագ. «Սանչոն մոտ է շարք վերադառնալուն»

20:11 / 27.01.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի մասին:

«Սանչոն մարզվում է թիմի հետ, տեսնենք, թե երբ կկարողանա շարք վերադառնալ: Նա կատարելագործվում է և մոտ է վերադարձին:

Նա արդեն թիմային մարզումներ է անցկացնում, սակայն մենք պետք է դեռ հասկանանք, թե երբ նա ամբողջովին պատրաստ կլինի խաղերին»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 22-ամյա անգլիացին 2022 թվականի հոկտեմբերից վնասվածքի պատճառով չի մասնակցել պաշտոնական հանդիպման և բաց էր թողել Կատարում կայացած ԱԱ-2022-ը:

Սանչոն 2021 թվականին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 խաղի, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ