Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Բետիսի» նկատմամբ տնային հաղթանակը:
«Մենք շատ լավ ելույթ ունեցանք երկու խաղակեսերում: Ընդմիջման պետք է գնայինք 3-0 հաշվով հաղթելիս, բայց մեկ սխալ թույլ տվեցինք և առաջին խաղակեսն ավարտեցինք 1-1 հաշվով:
Մենք մի քանի լավ գոլեր խփեցինք, երկրպագուներին իրենց աջակցությունը ցույց տալու առիթ տվեցինք, և նրանք արեցին դա, ինչի համար շատ շնորհակալ ենք:
Գործին վերաբերմունքը գերազանց էր, լավ էինք աշխատում գնդակով։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ստեղծել։
Միշտ հիանալի է տեսնել, թե ինչպես է թիմն արձագանքում անհաջողություններին: Այս մրցաշրջանում առաջին անգամը չէ, որ մենք նորից սկսում ենք ամեն ինչ։ Թիմն ունի բնավորություն»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 4-1 հաշվով: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Իսպանիայում: Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրում Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 0-7 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»։