«Բայերը» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի օրոք առաջին հաղթանակը տարավ` ընկերական մրցավեճում 2-0 հաշվով առավելության հասնելով «Բոխումի» դեմ խաղում։
Լևերկուզենյան ակումբի գոլերը խփեցին Յոնաս Հոֆմանն ու Պատրիկ Շիկը։
«Բայերը» նախամրցաշրջանային պատրաստության հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին` մրցելով նիդերլանդական «Ֆորտունայի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։
Ընկերական հանդիպում
«Բոխում» - «Բայեր»` 0-2
Յոնաս Հոֆման, 24, Պատրիկ Շիկ, 45+1
Կարդացեք նաև`


