Logo

Տեն Հագ. «Կարող ենք ավելի սառնասիրտ ու վտանգավոր գործել»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
09:35 / 23.08.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նիդեռլանդցի գլխավոր մարզիչ էրիկ տեն Հագն ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Լիվերպուլի» նկատմամբ տնային հաղթանակը 2-1 հաշվով:

«Սա դեռ սկիզբն է: Կարող ենք ավելի սառնասիրտ ու վտանգավոր գործել: Պետք է բնավորություն ցույց տալ բոլոր խաղերում, ինչպես այսօր: Ուրախ եմ Ռեշֆորդի ու Սանչոյի համար: Բրունու Ֆերնանդեշն իր վրա պատասխանատվություն վերցրեց, իսկ ավագի թևկապն ավելի ոգևորեց նրան: Նա ու Վարանն առաջատարի որակներ դրսևորեցին:  

Գոհ եմ խաղից, սակայն այսպես պետք է խաղալ ոչ միայն «Լիվերպուլի» դեմ: Ավելորդ եմ համարում կրկին Մագուայրին ու Ռոնալդուին անդրադառնալը: Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են ու իրենց կդրսևորեն առաջիկայում: Մրցաշրջանը երկար է, դեռ 50-60 խաղ պետք է անցկացնենք»,- Տեն Հագի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մեկնարկային 2 տուրերում մանչեսթերյան ակումբը պարտվել էր։ Հաջորդ տուրում Տեն Հագի թիմը կհյուրընկալվելվի «Սաութհեմփթոնին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ