Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նիդեռլանդցի գլխավոր մարզիչ էրիկ տեն Հագը կարծում է, որ իր թիմին նոր ֆուտբոլիստներ են պետք:
«Անկասկած, մեզ ավելի շատ խաղացողներ են պետք, որպեսզի կարողանանք պահպանել տեմպն ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Հարկավոր է ուժեղացնել կիսապաշտպանությունն ու հարձակումը: Նախորդ շաբաթ չկարողացանք համարժեք փոխարինում կատարել, երբ վնասվածք ստացավ Մարսիալը: Կազմի խորության բացակայությունը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր խնդիրն է»,- Տեն Հագի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային տուրում մանչեսթերյան ակումբի զիջել էր «Բրայթոնին» (1-2): 2-րդ տուրում 52-ամյա մասնագետի գլխավորած թիմն օգոստոսի 13-ին հյուրընկալվելու է «Բրենթֆորդին»: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:


