Logo

Տեն Հագը երազում է «Բավարիան» գլխավորելու մասին

21:37 / 20.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը երազում է օրերից մեկ օր Մյունխենի «Բավարիան» մարզելու մասին, գրում է Bayern & Germany-ն։

Հոլանդացի մասնագետը ներառված չէ «Բավարիան» գլխավորելու թեկնածուների շարքում, սակայն, եթե նա մրցաշրջանի ավարտին հեռանա անգլիական ակումբից, Մյունխենում կդիտարկեն նաև նրա տարբերակը։

54-ամյա մարզիչը 2022 թ. հուլիսից է մարզում «Մանչեսթեչ Յունայթեդը»։ Նա 2013-2015 թթ. աշխատել է «Բավարիայի» համակարգում` մարզելով ակումբի երկրորդ թիմը։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Բավարիայում» մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Թոմաս Տուխելը հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ