«Բայերն» Էրիկ Տեն Հագին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Այս որոշումը կայացրել է «Բայերի» վերահսկիչ մարմինը` բաժնետերերի հանձնաժողովը` լևերկուզենյան ակումբի ղեկավարության առաջարկով։
Ակումբի մարզումները ժամանակավոր կղեկավարեն ներկայիս մարզչական շտաբի անդամները։
55-ամյա մասնագետը «Բայերը» գլխավորել էր 2025թ. հուլիսի 1-ին։ Ակումբը նրա գլխավորությամբ 3 խաղում 1 հաղթանակ է տարել, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 1 պարտություն։


