Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչի Էրիկ Տեն Հագը կարող է աշխատանքի անցնել Գերմանիայում։
Sky Germany-ի համաձայն՝ 54-ամյա նիդերլանդցի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Լայպցիգը», որը դիտարկում է գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեին հեռացնելու տարբերակը։
Վերջին 5 խաղում գերմանական ակումբը կրել է 5 պարտություն ու գրանցել մեկ ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ Էրիկ Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվել էր հոկտեմբերի 28-ին։ Նա անգլիական ակումբը գլխավորում էր 2022 թ. հուլիսից