Logo

Տեն Հագը խնդրել է փոխարինող գտնել Ռոնալդուին

19:30 / 26.11.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է փնտրում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն օրեր առաջ խզել էր պայմանագիրն ակումբի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խնդրել է ակումբի ղեկավարությանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որքան հնարավոր է շուտ թիմ հրավիրել հարձակվողի, հայտնում է ESPN-ը:

Անգլիայի 20-ակի չեմպիոնի տրանսֆերային թիրախում են հոլանդական ՊՍՎ-ի վինգեր Կոդի Գակպոն և իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն:

Նիդերլանդական ակումբը Գակպոյի տրասֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո, սակայն հուսով է, որ խաղացողը մինչև մրցաշրջանի ավարտը կմնա թիմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ