Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նիդերլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պաշտպան Հարի Մագուայրին զրկել է ավագի թևկապից:
«Մարզիչն ինձ հայտնեց, որ փոխում է թիմի ավագին: Նա բացատրեց իր որոշումը, և չնայած հիասթափված եմ, շարունակելու եմ ջանք ու եռանդ չխնայել այս ակումբի համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին փայլուն աջակցության համար այն ժամանակահատվածում, երբ կրում էի ավագի թևկապը: Դա ակումբային ֆուտբոլի ամենամեծ պարգևներից է: Հնարավորություններիս սահմաններում արել եմ հնարավորը, որպեսզի օգնեմ ակումբին ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Միշտ շնորհակալ կլինեմ Ուլե Գունար Սուլշերին, որն առաջինը վստահեց ինձ այդ պատասխանատվությունը: Նա, ով կստանա թևկապը, թող հաջողակ լինի ու կունենա իմ լիակատար աջակցությունը»,- սոցցանցերում գրել է անգլիացին:
After discussions with the manager today he has informed me he is changing captain. He outlined his reasons to me and whilst I’m personally extremely disappointed, I will continue to give my all every time I wear the shirt.
— Harry Maguire (@HarryMaguire93) July 16, 2023
So I wanted to say a massive thank you to the… pic.twitter.com/TAOS0eisF1
Հիշեցնենք, որ Հարի Մագուայրն ավագի թևկապը ստացել էր 2020 թվականին: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանում է 2019 թվականից:


