Logo

Տեն Հագը՝ Ռեշֆորդի առաջընթացի մասին. «Ես Հարի Փոթերը չեմ»

18:45 / 28.01.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նիդերլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի պրոֆեսիոնալ աճի վերաբերյալ:

«Ես Հարի Փոթերը չեմ: Հաջողության գրավականը Ռեշֆորդի վստահությունն է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ձգտի դրան: Նա պայքարում էր այս ամենին հասնելու համար ու նվիրված մարզվում էր:  

Իհարկե, ես ու մարզչական շտաբը խաղացողներին տալիս ենք նոր մտքեր, որոնք օգնում են ցույց տալ լավագույն որակները, սակայն վստահ եմ՝ եթե ֆուտբոլիստը հավատում է իր ուժերին, մյուս հարցերը երկրորդական են դառնում: Մարկուսը փայլուն մարզավիճակում է»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 10 խաղերում Ռեշֆորդը նույնքան գոլ է խփել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ