Logo

Տեն Հագը Ռոնալդուի ապագայի վերաբերյալ կարևոր հայտարարություն է արել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:04 / 31.08.2022• ՍՊՈՐՏ
Ռոնալդու-Էրիկ տեն Հագ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա ակումբից։

«Ռոնալդուի ապագան պարզ է։ Մեզ որակյալ ֆուտբոլիստներ են հարկավոր և նման խաղացողներ պետք է շատ լինեն, որ թիմը կարողանա կայուն ելույթ ունենալ յուրաքանչյուր խաղում։

Ուան-Բիսական նույնպես մնում է։ Ներկայիս կազմն ամենաքիչը մինչև հունվար անփոփոխ կմնա»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ Ռոնալդուն հեռանա անգլիական ակումբից։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է 4 խաղի, արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։

Ֆերդինանդ. «Ռոնալդուին ճանաչելով կարող եմ ասել, որ հիմա նա անչափ զայրացած է»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ