Logo

Տենտոն Յենեի և Վարազդատ Հարոյանի կրկնակի հոբելյանները. Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:13 / 17.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց առաջնության 3-րդ շրջանը:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 4 խաղում, 1 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Հյուրերից միակ միավորը վաստակեց ԲԿՄԱ-ն: Առաջնությունում կայացած 110 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 47-ական հաղթանակ են տարել, 16 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 17 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,4 գոլ): Առաջնության 110 հանդիպումներում գրանցվել է 329 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,99 գոլ):

2. «Ուրարտուն» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին վճռելով «Գանձասարի» հետ հանդիպման ելքը: Ընթացիկ առաջնության նախորդ երկու խաղերում էլ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը գանձասարցիներին հաղթել էր ընդհանուր 6-0 հաշվով:

3. Իսկ ահա «Գանձասարը» 8-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին անգամ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը միավոր է վաստակել անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ:

4. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ մեկ խաղում 6 գոլ խփեց՝ տոնելով խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը: Մինչև «Շիրակի» հետ հանդիպումը, փյունիկցիներն առավել արդյունավետ էին գործել «Գանձասարի» դեմ մրցավեճում՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

5. «Շիրակին» վերջապես հաջողվեց ընդհատել առաջնությունում 372 րոպե տևած գոլային երաշտը, երբ 81-րդ րոպեին Ռոբերտ Դարբինյանը գրավեց «Փյունիկի» դարպասը: Հետաքրքիր է, որ առաջնությունում նախորդ գոլը շիրակցիները կրկին խփել էին «Փյունիկի» դարպասը: Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին կայացած խաղում աչքի էր ընկել Դոնալդ Կոդիան՝ 68-րդ րոպեին խոցելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:

6. «Վանն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ հաղթեց «Վեստ Արմենիային»: Վերջինս այդ հանդիպումներում այդպես էլ չգտավ մրցակցի դարպասի բանալին՝ փոխարենը բաց թողնելով 10 գոլ: Վերջին 5 խաղերում չարենցավանյան ակումբն անպարտելի է՝ տոնելով 3 հաղթանակ:

7. «Ալաշկերտի» դարպասը Տենտոն Յենեի խփած գոլը կրկնակի հոբելյանական էր: Դա նիգերիացի ֆուտբոլիստի 40-րդ գնդակն էր ինչպես Fastex Պրեմիեր լիգայում, այնպես էլ «Արարատ-Արմենիայի» կազմում բոլոր մրցաշարերում (37-ը՝ առաջնությունում, 1-ը՝ ՀՀ գավաթի, 2-ը՝ Եվրագավաթների խաղարկություններում):

Տենտոնը Fastex Պրեմիեր լիգայում իր առաջին 3 գոլերը խփել է «Նորավանքում»: «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպանը եզրափակում է ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստների հնգյակը: Ցանկը 77 գոլով գլխավորում է Յուսուֆ Օտուբանջոն:

8. «Շիրակի» հետ խաղում Վարազդատ Հարոյանը երկու հաճելի հոբելյան նշեց: «Փյունիկի» ավագը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 500-րդ խաղն անցկացրեց, իսկ Fastex Պրեմիեր լիգայում 150-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Հարոյանը դարձավ 500 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 16-րդ ֆուտբոլիստը:

Խաղերից 187-ը Հարոյանն անցկացրել է «Փյունիկում» պաշտոնական մրցումներում, 89 անգամ հանդես է եկել Հայաստանի ազգային, 14 անգամ՝ երիտասարդական հավաքականներում, 210 խաղի էլ մասնակցել է արտերկրի ակումբներում:

9. Փյունիկցի Ժոել Բոպեսուն, «Ուրարտուի» հարձակվող Վլադիսլավ Յակովլևը և «Վանի» պաշտպան Դավիթ Տերտերյանը բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Առաջնությունում Գոռ Լուլուկյանն առաջին գոլը խփեց «Արարատում», Թեմուր Ջիկիան՝ «Փյունիկում», Բերտրան Մանին՝ «Գանձասարում»:

10. Կարեն Նալբանդյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նա առաջին մրցաշրջանն է անցկացնում «Վանում», որի կազմում մասնակցել է առաջնության 18 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

11:59 / 01.06.2025 • Ֆուտբոլ

Միշա Ջորկաեֆը՝ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
11:26 / 01.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Վերջապես մեծ օրը եկավ». Մբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին

11:10 / 01.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
MLS. Մեսիի դուբլն ու ասիստները, «Ինտեր Մայամիի» հաղթանակը

10:53 / 01.06.2025 • Ֆուտբոլ

19-ամյա Դեսիրե Դուեն` ՉԼ-ի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ և ռեկորդակիր

10:15 / 01.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լուիս Էնրիկեն հաղթանակը նվիրել է իր դստեր հիշատակին

00:50 / 01.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՊՍԺ-ն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

00:07 / 01.06.2025 • Բասկետբոլ

Քրիս Ջոնսի «Վալենսիան» Իսպանիայի կանոնավոր առաջնությունում գրավեց երկրորդ տեղը

23:48 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. ՊՍԺ-ն առաջին խաղակեսից հետո հաղթում է «Ինտերին»

23:04 / 31.05.2025 • Գրեփլինգ

fastnews-video-icon
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեին

22:31 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կանխատեսել են ՉԼ-ի եզրափակիչի հաշիվը

22:16 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը

21:49 / 31.05.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. ՊՍԺ - «Ինտեր». մեկնարկային կազմերը

21:21 / 31.05.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա հրաձգության աշխարհի գավաթի երկրորդ փուլում

20:58 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Bild. Նոր փոփոխություն կլինի Չեմպիոնների լիգայի կանոնակարգում

20:21 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Ջորկաեֆ. «Մխիթարյանն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը»

19:59 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Սնեյդեր. «Չենք ուզում լինել վերջին «ներաձուրին», որը նվաճել է ՉԼ-ի գավաթը»

19:21 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Ռաուլը կարող է գլխավորել «Լայպցիգը»

18:57 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Պորտուն» բանակցում է Սպերցյանի տրանսֆերի համար

18:15 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Գասպերինին հայտարարել է, որ հեռանում է «Ատալանտայից»

Պաշտոնական
17:34 / 31.05.2025 • Ֆուտբոլ

As. Ալեքսանդր-Առնոլդին երկու խաղահամար է առաջարկվել «Ռեալում»

17:08 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Բարսելոնան» ու «Էսպանյոլի» դարպասապահը մոտ են պայմանագիր համաձայնեցնելուն

16:50 / 31.05.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ռոլան Գարոս». Սիները ջախջախիչ հաղթանակով 1/8 եզրափակիչում է

16:17 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Մահացել է «Ինտերի» նախկին նախագահ Էռնեստո Պելեգրինին

15:46 / 31.05.2025 • Մարմնամարզություն

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Արթուր Դավթյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն

15:16 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նիդերլանդների հավաքականի նախկին պաշտպանը` «Այաքսի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
14:55 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Օմար Մարմուշի ֆանտաստիկ գոլը լավագույնն է ճանաչվել Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում

14:19 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Լաուտարո. «Ուզում ենք կատարյալ հանդիպում անցկացնել և տիտղոսը վերադարձնել Միլան»

13:52 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

13:28 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Չորս ֆուտբոլիստ կհեռանա «Տոտենհեմից»

Պաշտոնական
12:54 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Աթլետիկոն» և Ֆեռնանդո Տոռեսը նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
12:22 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պատմական ռեկորդներ, ամենաբարձր միջին արդյունավետությունը վերջին 18 մրցաշրջաններում. Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունը՝ 10 փաստով (մաս 1-ին)

Բացառիկ
11:48 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Կոսովոյի հավաքականի հայտացուցակը Հայաստանի դեմ խաղի համար

11:18 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Մարկինյոս. «Չեմ ցանկանում բաց թողնել այս հնարավորությունը»

10:37 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Մարկու Սիլվան կարող է գլխավորել «Յուվենտուսը»

10:12 / 31.05.2025 • Ֆուտբոլ

Ժուլիանո Բելետին գլխավորել է «Բարսելոնա Բ»-ն

Պաշտոնական
05:07 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ճնշման փո՞րձ, թե՞ իսկապես բացառիկ տեղեկություն

03:55 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Պատմության մեջ լավագույն ՊՍԺ-ն ընդդեմ Մխիթարյանի «Ինտերի». ՉԼ եզրափակիչին ընդառաջ

Բացառիկ
00:38 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ֆիորենտինան» ու Դե Խեան նոր պայմանագիր են ստորագրել

Պաշտոնական
00:20 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բենզեմայի դուբլը. «Ալ Իթիհադը» նվաճեց Սաուդյան Արաբիայի գավաթը` ոսկե դուբլ գրանցելով

00:01 / 31.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մխիթարյան. «Ակնհայտ է, որ ցանկանում ենք հաղթել եզրափակիչում»

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ