Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ոչ մի սեյվ չի կատարել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի տնային խաղում:
Տեր Շտեգենի դարպասին երեք հարված է եղել, բոլորը՝ գոլային: Հյուրերի ֆուտբոլիստները նաև չորս շեղ հարված են կատարել: «Բարսելոնան» այդ խաղում պարտվել է 2-3 հաշվով:
«Վիլյառեալի» դեմ մրցավեճից հետո «Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը:


